Ավելի քան մեկ միլիոն ամերիկահայ իրավունք ունի քվեարկելու այսօր անցկացվող ԱՄՆ-ի նախագահի ընտրություններում։ Թեկնածուներ Թրամփն ու Հարիսը հայկական սփյուռքին աջակցություն են խոստանում Ղարաբաղի հարցում: «Լեռնային Ղարաբաղից տեղահանված հայերի՝ իրենց տները անվտանգ վերադառնալու իրավունքը կենսական նշանակություն ունի հայ ժողովրդի համար»,- նշել էր դեմոկրատ թեկնածու Քամալա Հարիսը։ Հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփը բարձրացրել էր խաղադրույքը՝ Ղարաբաղն անվանելով Արցախ:               
 

«Ես միշտ ազ­գա­յի­նի ջա­տա­գովն եմ, բայց և գի­տակ­ցում եմ, որ ազ­գա­յի­նը պի­տի տա­նես-բարձ­րաց­նես հա­մա­մարդ­կա­յի­նի մա­կար­դակ»

«Ես միշտ ազ­գա­յի­նի ջա­տա­գովն եմ, բայց և գի­տակ­ցում եմ, որ ազ­գա­յի­նը պի­տի տա­նես-բարձ­րաց­նես հա­մա­մարդ­կա­յի­նի մա­կար­դակ»
05.06.2020 | 00:46

«Ի­րա­տե­սի» հյու­րը գրող, ա­զա­տա­մար­տիկ ՀՈՎԻԿ ՎԱՐԴՈՒ­ՄՅԱՆՆ է:

-Պա­րոն Վար­դու­մյան, Դուք Ար­ցա­խյան պա­տե­րազ­մում կռ­ված, այդ պա­տե­րազ­մում ա­նու­րա­նա­լի ա­վանդ ու­նե­ցող մարդ եք: Այ­սօր­վա քն­նար­կում­նե­րը ¥Ար­ցա­խը Հա­յաս­տա­նի հետ է միա­նա­լու, թե ոչ, հո­ղե­րը հանձ­նում են, թե ոչ, Ապ­րի­լյան քա­ռօ­րյա­յի ժա­մա­նակ հա­կա­ռա­կոր­դին զի­ջած 800 հա հո­ղը ստ­րա­տե­գիա­կան կարևոր նշա­նա­կու­թյուն ու­ներ, թե ոչ…¤ ի՞նչ զգա­ցո­ղու­թյուն­ներ են Ձեր մեջ ա­ռա­ջաց­նում: Այն ժա­մա­նակ, երբ կռ­վում էիք, այս­պի­սի հետևանք­նե­րի սպա­սու՞մ էիք:
-Դեռևս պա­տե­րազ­մի դաշ­տում ե­ղածս ժա­մա­նակ, երբ ար­դեն պաշ­տո­նա­պես հրա­դա­դար հայ­տա­րար­վեց, մար­դիկ կա­յին, որ ու­րա­խու­թյու­նից թռչ­կո­տում էին, ցն­ծու­թյամբ օդ էին կրա­կում, իսկ ես շատ տխուր էի: Ես սա հի­մա չէ, որ ա­սում եմ: Օ­րա­գիր ու­նեմ այդ օ­րե­րին գր­ված, ո­րում իմ ա­մե­նօ­րյա գրա­ռում­ներն են պա­տե­րազ­մա­կան ըն­թաց­քի մա­սին: Ի դեպ, ինք­նա­մե­կու­սաց­ման օ­րե­րին ու­նե­ցա ժա­մա­նակ և գրե­ցի մոտ 150-է­ջա­նոց կի­սա­գե­ղար­վես­տա­կան մի գիրք, ո­րում ա­ռա­ջին դեմ­քով պատ­մում եմ 1994 թվա­կա­նի իմ մար­տա­կան գոր­ծո­ղու­թյուն­նե­րի մա­սին: Ե­ռամ­սյա հա­վաքն եմ նկա­րագ­րում, թե ոնց մեզ տա­րան, ոնց կռ­վե­ցինք, ոնց զի­վո­րա­ցան էն տղեր­քը, ո­րոնց ուղ­ղա­կի փո­ղո­ցից հա­վա­քել ու բե­րել էին պա­տե­րազ­մի դաշտ: Էդ փո­ղո­ցից հա­վաք­ված-բեր­ված­նե­րը շատ ու­րախ էին հրա­դա­դա­րի հա­մար, իսկ ես շատ տխուր էի: Մտա­ծում էի, որ դա մեզ պետք չէր, որ մեր ճա­նա­պար­հը փա­կե­ցին: Մենք գնում էինք ա­ռաջ: Ար­դեն Միր­բա­շի­րի տակ էինք, սպա­սում էինք օ­րե­ցօր, որ պի­տի ա­զա­տագ­րենք մեր պատ­մա­կան հո­ղե­րը: ՈՒ թուր­քերն էլ կա­պել էին ի­րենց ճամպ­րուկ­նե­րը, փա­խած գնում էին: Պի­տի մինչև Քուռ գե­տը գնա­յինք, դա մեր սահ­մանն էր: Մտա­ծում էի՝ էլ չենք գնա­լու, էլ չենք կա­րող: Դեռ այն ժա­մա­նակ ես իմ մեջ մե­ղադ­րում էի մեր իշ­խա­նու­թյուն­նե­րին, որ նման հա­մա­ձայ­նու­թյան են ե­կել: Եվ ընդ­հան­րա­պես, հրա­դա­դա­րը խա­ղա­ղու­թյան պայ­մա­նա­գիր չէ, դա ժա­մա­նա­կա­վոր դա­դար է, որն ա­մեն րո­պե կա­րող է վե­րա­նալ, և կվերս­կս­վի պա­տե­րազ­մը:
-Ին­չի ա­կա­նա­տեսն ենք մենք մինչ օրս:
-Մինչ օրս և դեռ շատ եր­կար: Կրկ­նում եմ՝ այս ա­մե­նի մա­սին ես գրել եմ իմ օ­րագ­րե­րում մինչև 1994 թվի մա­յիս, է­սօր չէ, որ ա­սում եմ: Երբ ե­ղավ հրա­դա­դա­րը, ես գի­տեի, թե դա ինչ շա­րու­նա­կու­թյուն է ու­նե­նա­լու: Ռուս­նե­րին կամ այլ մեծ տե­րու­թյուն­նե­րին ձեռն­տու չէր, որ մենք վերջ­նա­կա­նա­պես ա­վար­տեինք պա­տե­րազ­մը: Նրանք ու­զում էին, որ մենք միշտ գոր­ծիք լի­նենք ի­րենց ձեռ­քին, որ­պես­զի ի­րենց հար­մար պա­հին օգ­տա­գոր­ծեն: Մի բան, որ ա­նում են մինչև է­սօր: Էն­պես որ, ինձ հա­մար հի­մա անս­պա­սե­լի չեն էդ բո­լոր քն­նար­կում­նե­րը, բո­լոր հետևանք­նե­րը, որ ու­նենք ար­ցա­խյան հար­ցի շուրջ:
-Ձեր «Կան­թեղ 1» և «Կան­թեղ 2» վե­պե­րում Ար­ցա­խյան պա­տե­րազ­մի տա­րեգ­րու­թյունն է՝ գե­ղար­վես­տա­կան և փաս­տագ­րա­կան տար­րե­րի միա­ձուլ­ված ամ­բող­ջու­թյամբ: Ար­դեն չենք էլ զար­մա­նում, որ պաշ­տո­նա­կան պատ­մա­գի­տու­թյու­նը շա­րադր­վում է օր­վա իշ­խա­նու­թյուն­նե­րի քիմ­քին հա­ճո մո­տե­ցում­նե­րով, մինչ­դեռ ազ­նիվ գրո­ղը դառ­նում է իր ժա­մա­նա­կի պատ­մու­թյան ա­նա­չառ, ի­րա­տես ար­ձա­նագ­րո­ղը: Երբ Ձեր վե­պե­րում ա­կա­նա­տե­սի հա­յաց­քով նկա­րագ­րում եք մեր ռազ­մա­կան հա­ջո­ղու­թյուն­նե­րը և ձա­խո­ղում­նե­րը, մշ­տա­պես կա մի էա­կան շեշ­տադ­րում, թե մեր հաղ­թա­նա­կը ձեռք է բեր­վել աստ­վա­ծա­յին զո­րու­թյան, Աստ­ծո հո­վա­նա­վո­րու­թյան շնոր­հիվ: Պատ­կե­րաց­նու՞մ եք, որ կա­րող է մեր ազ­գի կեն­սագ­րու­թյան մեջ գալ մի ժա­մա­նա­կաշր­ջան, երբ մենք Աստ­ծուն այդ­քան մեծ «նե­ղու­թյուն» չենք պատ­ճա­ռի, երբ կկա­րո­ղա­նանք ա­վե­լի շատ ա­պա­վի­նել մեր ի­րե­ղեն հնա­րա­վո­րու­թյուն­նե­րին, քան կառ­չել ա­ռանց այն էլ հոգ­սա­շատ Աստ­ծո փե­շե­րից, երբ մեր հաղ­թա­նակ­նե­րը ¥տա՛ Աստ­ված, որ ու­նե­նանք այդ­պի­սիք¤ կլի­նեն ոչ թե հրաշ­քի, ան­հա­վա­նա­կա­նու­թյան տի­րույ­թում, այլ ձեռք կբեր­վեն մեր գի­տակ­ցու­թյան, մար­տու­նա­կու­թյան, գրա­գետ ռազ­մա­վա­րու­թյան ու մար­տա­վա­րու­թյան շնոր­հիվ: Եվ խոսքս բնավ էլ միայն ռազ­մա­կան հաղ­թա­նակ­նե­րի մա­սին չէ: Չգի­տեմ՝ հար­ցիս են­թա­տեքս­տը հաս­կաց­վե՞ց:
-Հաս­կաց­վեց, հաս­կաց­վեց: Ա­սեմ, որ իմ գր­քե­րում չկա այն հա­րյուր­տո­կո­սա­նոց տե­սու­թյու­նը, թե մենք բա­ցա­ռա­պես Աստ­ծո հույ­սին ենք ե­ղել: Ճիշտ է, ես հույս ու­նեմ, որ Աստ­ված մեզ միշտ ա­ռաջ­նոր­դում, պահ­պա­նում է, բայց ե­թե մենք ո­չինչ չա­նենք, Աստ­ված դա­տարկ տե­ղը մեզ նվեր չի մա­տու­ցի: Մենք զենք վերց­րինք, գնա­ցինք մար­տի դաշտ, Աստ­ված էլ ա­ռաջ­նոր­դեց: Սա է իմ գա­ղա­փա­րը կյան­քում և վե­պե­րում: Իսկ Շու­շիի ա­զա­տագ­րու­մը 50-60 տո­կո­սով հրաշ­քի նման մի բան էր: Մենք այդ ժա­մա­նակ հար­ձակ­վող-պաշտ­պան­վող ու­ժե­րի քա­նա­կով հա­վա­սա­րու­թյուն ու­նեինք: Ա­վե­լին, մենք վատ էինք զին­ված, ի­րենք՝ լավ: Ի­րենց դիրքն ա­վե­լի ա­մուր էր, քան մե­րը: Բո­լոր ռազ­մա­կան մաս­նա­գետ­ներն էլ կվ­կա­յեն, որ հար­ձակ­վող-պաշտ­պան­վո­ղի ու­ժե­րի հա­րա­բե­րակ­ցու­թյու­նը հա­վա­սար լի­նե­լու դեպ­քում ոչ մի հա­ջո­ղու­թյան հնա­րա­վոր չէ հաս­նել. հար­ձակ­վող­նե­րի թվա­քա­նա­կը ե­րեք-չորս ան­գամ պի­տի գե­րա­զան­ցի պաշտ­պան­վող­նե­րին, էլ չեմ խո­սում սպա­ռա­զի­նու­թան մա­սին: Այ­սինքն՝ մեր ու­ժե­րը շատ ա­վե­լին պի­տի լի­նեին, որ կա­րո­ղա­նա­յինք ա­զա­տագ­րել Շու­շիի նման ամ­րո­ցը: Եվ այն, որ մեզ դա հա­ջող­վեց, հրաշ­քի նման մի բան էր: Ի­հար­կե, կա­յին նա­խա­պայ­ման­ներ: Մենք ա­մեն ինչ նա­խօ­րոք մտա­ծել էինք շատ խե­լա­ցի ձևով: Ստե­փա­նա­կեր­տի հյու­սիս-արևմտյան կող­մից դիր­քեր կա­յին, ո­րոնք հա­տուկ ռազ­մա­կան գոր­ծո­ղու­թյուն­ներ էին ի­րա­կա­նաց­նում մա­յի­սի 8-9-ից ա­ռաջ: 10-15 օր շա­րու­նակ այդ­տե­ղից հար­ձակ­վում էին մե­րոնք, գնում դե­պի Շու­շի, հե­տո ձևաց­նում էին, թե ու­ժե­րը չբա­վա­րա­րե­ցին, և կեղծ նա­հանջ էին կազ­մա­կեր­պում: Գա­լիս հաս­նում էին փոր­ված խրա­մատ­նե­րի մոտ ու պաշտ­պան­վում: Թուր­քե­րը մտա­ծե­ցին, թե հա­յերն այդ­տե­ղից են ու­զում մտ­նել Շու­շի: Եվ նույ­նիսկ ծրա­գիր էին կազ­մել, որ այդ­տե­ղից պի­տի հար­ձակ­վեն, կո­տո­րեն մեր կռ­վող­նե­րին, հաս­նեն Ստե­փա­նա­կերտ ու հար­ցը վերջ­նա­կա­նա­պես լու­ծեն: Այ­սինքն՝ մեր գրա­գետ մար­տա­վա­րու­թյու­նը թուր­քե­րին ա­պա­կողմ­նո­րոշ­ման մեջ էր գցել: Երբ մա­յի­սի 8-ին չորս ուղ­ղու­թյամբ հար­ձա­կում ձեռ­նարկ­վեց մեր կող­մից, թուր­քե­րը ապ­շել էին: Նրանց հե­տա­խու­զու­թյու­նը կար­ծում էր, թե մեր ու­նե­ցած ու­ժե­րը հենց այն փոք­րա­թիվ կռ­վող­ներն էին, որ մի քա­նի օր շա­րու­նակ հար­ձակ­վում ու նա­հան­ջում էին: Սա նրանց սար­սա­փի մեջ գցեց, թուր­քերն ուղ­ղա­կի չկա­րո­ղա­ցան «մար­սել» այս փաս­տը: Եվ մա­յի­սի 8-ին՝ լույս 9-ի գի­շե­րը, ուղ­ղա­կի Շու­շիից փա­խան: Չկռ­վե­ցին թուր­քե­րը Շու­շիում: Մենք մա­յի­սի 9-ի ա­ռա­վո­տյան եր­գե­լով մտանք Շու­շի: Ա՛յ սա մի քիչ հրաշ­քի նման էր: Հատ­կա­պես որ Պարգև սր­բա­զա­նը ե­րազ էր տե­սել և մեզ ա­սաց, որ մեջք­նե­րիս խաչ նկա­րենք, տան­կե­րի վրա խա­չեր կպց­նենք: Էդ բո­լո­րը կան լու­սան­կար­նե­րում, վա­վե­րագ­րա­կան կադ­րե­րում: Աստ­ծու կամ­քը, հույ­սը, ոգևո­րու­թյու­նը, ճիշտ մար­տա­վա­րու­թյու­նը գու­մար­վե­ցին, և ե­ղավ ար­դյուն­քը: Բայց ես «Շու­շիի ա­զա­տագ­րու­մը» գր­քում գրել եմ, որ ե­թե ա­մեն բան Աստ­ծու կամ­քով է ե­ղել, ին­չու՞ Շա­հու­մյա­նը, Գե­տա­շե­նը չկա­րո­ղա­ցանք պա­հել: Այ­սինքն՝ մենք պի­տի կռ­վեինք, որ Աստ­ված էլ մեզ օգ­ներ. սա է իմ բո­լոր գր­քե­րի գա­ղա­փա­րը:
-«Հա­վեր­ժա­կան շար­ժում» դեռևս ան­տիպ վե­պում անդ­րա­դառ­նում եք մեր վաղն­ջա­կան ան­ցյա­լին, ա­րյու­նա­լի պատ­մա­կան ի­րա­դար­ձու­թյուն­նե­րին և կան­խա­գու­շա­կում հա­վեր­ժու­թյան մեջ մեր շա­րու­նա­կա­կա­նու­թյու­նը: Այս կան­խա­գու­շա­կու­թյունն ի­րա­տե­սա­կա՞ն հիմ­քից է ծն­վել, թե՞ ե­րա­զան­քի, ինք­նաս­փո­փան­քի ար­դյունք է:
-Ես հա­վա­տում եմ մեր հա­վեր­ժա­կա­նու­թյա­նը: ՈՒ­սում­նա­սի­րել եմ հին ժա­մա­նակ­նե­րի պատ­մու­թյու­նը, մեր, ու­րիշ ազ­գե­րի ան­ցած ու­ղին, և էդ ա­մեն ին­չը ըն­դու­նե­լով, յու­րաց­նե­լով՝ հաս­կա­ցել եմ, որ մենք Աստ­ծուն մո­տիկ ազգ ենք, աստ­վա­ծա­յին ազգ ենք: Բայց մինչև քրիս­տո­նեու­թյուն ըն­դու­նե­լը ա­վե­լի մոտ ենք ե­ղել Ա­րա­րիչ Աստ­ծուն, քան հե­տո: Քրիս­տո­նեու­թյուն ըն­դու­նե­լուց հե­տո մեզ սրսկ­վեց էն գա­ղա­փա­րը, թե Աստ­ված մեզ պա­հում է, կա­րող ենք չան­հան­գս­տա­նալ, ան­հոգ լի­նել: Եվ մարդ­կանց մտա­ծո­ղու­թյու­նը փոխ­վեց, ինչ-որ պա­ռակ­տում­ներ ե­ղան ե­կե­ղե­ցու և իշ­խա­նա­վոր­նե­րի միջև, ա­մեն մե­կը ժո­ղովր­դին իր կող­մը քա­շեց: Մենք ո­չինչ չա­րե­ցինք, որ Աստ­ված էլ մեզ օգ­ներ: Ա­մեն ին­չում մենք ենք մե­ղա­վոր: Երբ էլ մենք ոտ­քի ենք կանգ­նել, տղա­մար­դա­վա­րի գնա­ցել ենք թշ­նա­մու դեմ, Աստ­ված մեզ օգ­նել է, ու մենք հաղ­թա­նակ­ներ ենք ու­նե­ցել: Օ­րի­նակ՝ Սար­դա­րա­պա­տի ճա­կա­տա­մար­տը հի­շենք: Ե­թե ե­կե­ղե­ցին էդ­քան մտա­ծում էր ազ­գի մա­սին, թող Վա­նի պաշտ­պա­նու­թյան ժա­մա­նակ զան­գե­րը հն­չեց­ներ: Թող հն­չեց­ներ այն ժա­մա­նակ, երբ Կար­սը ուղ­ղա­կի նվի­րե­ցինք թուր­քին ու ա­նա­մո­թա­բար փա­խանք: Ին­չու՞ միայն Սար­դա­րա­պա­տի ժա­մա­նակ հն­չեց­րին, ո­րով­հետև հա­սել էին Էջ­միած­նի մա­տույց­նե­րին, ար­դեն Էջ­միա­ծինն էր կոր­ծան­վե­լու վտան­գի ա­ռաջ: Այս­պի­սի սխալ­ներ կան մեր պատ­մու­թյան մեջ: Մենք պի­տի մեզ ճիշտ պա­հենք, որ Աստ­ված էլ օգ­նի: Հույ­սը 100 տո­կո­սով չի կա­րե­լի դնել Աստ­ծու վրա:
-Ա՞յս ու­ղերձն է հն­չեց­նում «Հա­վեր­ժա­կան շար­ժում» վե­պը:
-Այս վե­պը իմ մտա­ծո­ղու­թյան մեջ մեկ աս­տի­ճան վեր է՝ հա­մե­մա­տած մյուս գր­քե­րիս հետ: Նա­խորդ­նե­րը զուտ ազ­գա­յին են, իսկ այս վե­պում ազ­գա­յի­նի, հա­մաշ­խար­հա­յի­նի, տիե­զե­րա­կա­նի հա­մա­ձուլ­վածքն է: Այս­տեղ, ազ­գա­յի­նը հիմ­քում դնե­լով, ես կա­րո­ղա­ցել եմ բարձ­րա­նալ հա­մա­մարդ­կա­յին, հա­մա­տիե­զե­րա­կան մտա­ծո­ղու­թյան ո­լորտ: Կար­ծում եմ, որ ազ­գա­յի­նը չի տու­ժել: Ես միշտ ազ­գա­յի­նի ջա­տա­գովն եմ, բայց և գի­տակ­ցում եմ, որ ազ­գա­յի­նը պի­տի տա­նես-բարձ­րաց­նես հա­մա­մարդ­կա­յի­նի մա­կար­դակ: Այս վե­պում ես փոր­ձել եմ դա ա­նել: Թե որ­քա­նով է հա­ջող­վել, կա­սեն ըն­թեր­ցող­նե­րը: Ես վս­տահ եմ, որ մի ազգ, ո­րը, հա­զա­րա­վոր տա­րի­ներ ե­ղեռն­վե­լով, կո­տոր­վե­լով, ինքն ի­րեն ու­տե­լով, մաշ­վե­լով, գո­յատևում է, երբ բազ­մա­թիվ ա­վե­լի հզոր ազ­գեր կուլ են գնա­ցել ժա­մա­նա­կին ու պատ­մու­թյա­նը, պա­տա­հա­կան բան չէ: Մեր ազգն ա­նե­լիք ու­նի ու պի­տի ա­նի իր ա­նե­լի­քը: Այ­սօր աշ­խար­հում մնա­ցել են եր­կու բեևեռ՝ դրա­կան և բա­ցա­սա­կան: Սա նման է ընդ­հա­նուր մարդ­կու­թյա­նը: Մար­դիկ էլ են, չէ՞, դրա­կան ու բա­ցա­սա­կան լի­նում: Ա­ռանց այդ բեևեռ­նե­րի բախ­ման կյան­քը չի կա­րող գո­յու­թյուն ու­նե­նալ: Ե­թե լի­նի բա­ցար­ձա­կո­րեն դրա­կան, կլի­նի հա­մա­տա­րած լճա­ցում, զար­գա­ցում չի լի­նի, կնե­խի, կփ­տի մարդ­կու­թյան կյան­քը: Նույն կերպ կյան­քը չի կա­րող շա­րու­նակ­վել, ե­թե գո­յու­թյուն ու­նե­նա միայն բա­ցա­սա­կա­նը: Այս ա­մե­նը գոր­ծում է նաև ազ­գե­րի պա­րա­գա­յում: Հա­յե­րը դրա­կան բեևեռն են, որ ի­հար­կե, շա՜տ փչա­ցել են վեր­ջին եր­կու հա­զար տար­վա ըն­թաց­քում, բայց ո­րո­շա­կի պա­հե­րի դրսևո­րում են բարձր հատ­կա­նիշ­ներ՝ բա­րու­թյուն, հա­մե­րաշ­խու­թյուն, կա­մե­ցո­ղու­թյուն: Ա­սենք, օ­րի­նակ, մեր հա­կա­ռա­կորդ թուր­քը եր­բեք այդ­պի­սի հատ­կա­նիշ­ներ չի դրսևո­րում. ոնց որ ե­ղել է, էդ­պես էլ մնում է վայ­րե­նի: Բա­ցա­սա­կան բևեռում նրանք են, որ է­սօր տի­րել են աշ­խար­հին, ա­մեն ինչ կենտ­րո­նաց­րել ի­րենց ձեռ­քում: Ա­ռան­ձին մարդ­կանց դեպ­քում ե­թե դի­տար­կենք, ի՞նչ կտես­նենք, ով­քե՞ր են հա­րուստ, փո­ղա­տեր մար­դիկ:
-Պատ­կե­րա­վոր ա­սած՝ գի­շա­տիչ­նե­րը, ո­րոնք ա­ռանց ա­վե­լորդ հու­զա­կա­նու­թյան ոչն­չաց­նում են ի­րենց մր­ցա­կից­նե­րին:
-Ա­յո՛: Նույնն էլ ազ­գե­րի դեպ­քում է: Եվ էս պայ­քա­րը եր­կու բևեռ­նե­րի միջև ըն­թա­նում է, և դա Աստ­ծու կամ­քով է: Եվ մեր ազ­գը չի վե­րա­նա­լու: Ո­րով­հետև ե­թե վե­րա­ցավ, կյանքն էլ կվե­րա­նա. միայն մեկ բևե­ռով կյան­քը չի կա­րող շա­րու­նակ­վել: Այս նկա­տա­ռում­նե­րով ու այս հույ­սով եմ ես գրել իմ վեր­ջին վե­պը:
Զրույ­ցը վա­րեց
Կա­րի­նե ՌԱ­ՖԱ­ՅԵ­ԼՅԱ­ՆԸ

Դիտվել է՝ 10907

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ